Հրեական առակներ (մաս 1)

 

Նապոլեոնը թաքնվում է

 

Նապոլեոնը փախչում էր իրեն հետապնդող թշնամուց։ Նա անցնում էր եբրայական գյուղով, մտավ մի դերձակի տուն և ասաց․

-Խնդրում եմ, պետք է ինձ թաքնես, եթե ինձ գտնեն՝ հաստատ կգլխատեն։

Դերձակը չճանաչեց Նապոլեոնին, բայց նա կարեկցանքով մոտեցավ և նրան ասաց, որ թաքնվի մահճակալի տակ։ Քիչ անց դաժան տեսք ունեցող մի քանի տղամարդ ներս մտան և ասացին․

-Ի՞նչ-որ մեկը թաքնվում է այստեղ։

-Ոչ, -պատասխանեց դերձակը, -ինչու՞ ինչ-որ մեկը պետք է այդքան հիմար լիներ, որ թաքնվեր այստեղ։

Տղամարդիկ բավարարված էին պատասխանով և պատրաստվում էին դուրս գալ, բայց նրանցից մեկը պտտվեց և ասաց․

-Եթե այս մահճակալը լիներ Նապոլեոն Բոնապարտը ահա, թե ինչ կանեի նրա հետ։

Խոսքը ավարտելուց հետո՝ թուրը մի քանի անգամ խրեց մահակալի մեջ և հանեց, բայց ի ուրախություն Նապոլեոնի, նրանք վրիպեցին։

Տղամարդկանց դուրս գալուց հետո Նապոլեոնը նյարդայնացած և քրտնքի մեջ կորած դուրս եկավ մահճակալի տակից և ասաց․

-Ես կայսր՝ Նապոլեոն Բոնապարտն եմ։ Որպես պարգև կյանքս փրկելու համար կկատարեմ քո երեք ցանկությունները։

Դերձակը ասաց․

-Կարո՞ղ ես տանիքս վերանորոգել։

-Ի՞նչ, – պատասխանեց Նապոլեոնը, -ես կայսր եմ։ Դա՞ է այն ամենը, որ ինձնից խնդրելու ես։ Լավ, կկատարեմ այն։ Ո՞րն է երկորդ ցանկությունդ։

Դերձակը մի փոքր մտածեց և ասաց․

-Մի ուրիշ դերձակ խանութ է բացել իմ խանութի մոտ։ Կարո՞ղ ես նրան ստիպել, որպեսզի տեղափոխվի ուրիշ գյուղ։

-Դու՝ հիմար, -ասաց Նապոլեոնը, -դա՞ է այն ամենը ինչ ուզում ես։ Լավ, դա էլ կանեմ։ Մնաց մեկ ցանկություն, խելացի օգտագործի՛ր։

-Լավ, ասաց դերձակը, -Կցանկանայի իմանալ ինչպե՞ս էիր քեզ զգում, երբ թշնամիդ իր թուրը խրում էր մահճակալի մեջ։

-Վերջ։ Բավական է, -ասաց Նապոլեոնը, – ինչպե՞ս կարող ես ինձ նման վեհ կայսրին այդպիսի բան հարցնել։ Քո օրիզանցության համար, վաղը ի կատար կածեմ ցանկություններդ։

Դերձակը շատ էր հյուծվել և ամբողջ գիշեր աղոթել, իսկ առավոտյան նրան տարել էին հրամանը ի կատար ածելու վայրը։

-Զնվորները զենքերը պահեցին նրա վրա, և մի սպա ասաց․

-Կրակում ենք երեք հաշվին։

Նա սկսեց հաշվել և, երբ հասավ երեքին՝ Նապոլեոնը հայտնվեց և ասաց․

-Մի կրակեք։

Հետո պտտվեց դերձակի կողմը և ասաց․

-Ուզում էիր իմանալ, թե ինչպես էի զգում ինձ մահճակալի տակ՝ հիմա գիտես։
Ժամը քանի՞սն է

Մի գնացքի երիտասարդ ուղևոր մոտեցավ անծանոթ տղամադրու և ժամ հարցրեց․

-Կորիր գրողի ծոցը, -պատասխանեց տղամարդը։

-Հը՞, -ասաց երիտասարդը, -ես ձեզ քաղաքավարի կերպով հարցրեցի ժամը։ Ինչու՞ ինձ ասացիք, որ գնամ գրողի ծոցը։

-Կասեմ ինչու, – պատասխանեց նա,- Դու ինձ հարց տվեցիր և ես պարտավորված էի պատասխանել։ Դա խթան կհանդիսանար մեր զրույցին։ Բնական է, որ մեր զրույցը կբերեր այն փաստին, որ երկուսս էլ հրեա ենք և իմանալով, որ անծանոթն այցելել է իմ գյուղ, ես չէի ունենա այլ ընտրություն, քան քեզ հրավիրելու իմ տանը ճաշելու։ Եվ իհարկե, դու կհանդիպեիր աղջկաս, և հաշվի առնելով այն փաստը, որ երկուսդ էլ գրավիչ եք, կհանգեցներ նրան, որ կսկսեիր շփվել աղջկաս հետ և կսիրահարվեիր, իսկ դրան էլ կհետևեր ինձնից թույլտվություն խնդրելու՝ աղջկաս հետ ամուսնանալու համար։

Բայց ինչու՞ անցնել այդ ամենի միջով։ Կասեմ հենց հիմա։ Չեմ թողնի, որ աղջիկս ամուսնանա մի տղամարդու հետ, ով ժամացույց չունի։

 

Interesting news

Հազվագյուտ ռնգեղջյուր է ծնվել

Չեխիայի կենդանաբանական այգիներից մեկում ծնվել է արևելյան հազվագյուտ սև ռնգեղջյուր: Կենդանաբանական այգին, որը հպարտանում է իր ռնգեղջյուրներով Եվրոպայում, ասում է, որ նորածինը աշխույժ և առողջ է: Ընդամենը մի քանի հարյուր արևելյան ռնգեղջյուրներ են մնացել վայրի աշխարհում, որտեղ նրանք անօրինական որսի վտանգի տակ են: Դրա համար նորածնի լույս աշխարհ գալը մի կարևոր քայլ է՝ պաշտպանելու նրանց ոչնչացումից: Մայր ռնգեղջյուրը կարիք կունենա ձագին խնամելու ամենաքիչը երկու տարի, մինչ նա կմիանա այն կենդանիներին, որոնք կենդաբանական այգուց ուղարկվելու են դեպի Աֆրիկա:

Տեխնոլոգիաների վտանգը

Նոր կարճաժամկետ ցուցահանդեսը Լոնդոնում բացահայտում է ժամանակակից թվային աշխարհը, հատկապես մեր թվային կյանքի մութ կողմերը: «Ապակե սենյակը» (The Glass Room) ներառում է արվեստի քառասուն աշխատանքներ, որոնք բացահայտում են մեծ տվյալներ ունեցող տնտեսության ապագան: Կան ինտերակտիվ աշխատանքներ, ինչպիք է դիմաճանաչողային համակարգը, որը փորձում է համապատասխանեցնել դեմքդ առցանց բազային և փորձում է կարդալ քո զգացմունքային իրավիճակը:
Աշխատակազմը չի փորձի ձեզ վաճառել թվային ապրանքներ, բայց մարդիկ խորհուրդներ կտան տվյալների գաղտնիության համար: Այս ամենը ձևավորված է՝ ցույց տալու, թե ինչքան հեշտությամբ մեր անձնական տվյալները կարող են հավաքվել: Երբ անցյալ տարի ցուցահանդեսը տեղափոխվեց Նյու Յորք, մոտ տասը հազար մարդ այցելել էր այն։

Թարգմանությունը՝ Ժորա Ավետիսյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

Պարսկական առակներ

Անհաջող կողոպուտ

Մի գիշեր Նասրեդինի կինը արթնացրեց նրան և ասաց.

-Տանը գողեր կան:
-Համոզվա՞ծ ես, – հարցրեց Նասրեդինը:
-Այո, պատասխանեց կինը,- նրանք իրենց գողացած իրերի պարկերը թողել են դռան մոտ, և հիմա մեր տանից են գողություն անում:
-Լավ, ես կզբաղվեմ այս հարցով, -ասաց Նասրեդինը, վերկեցավ մահճակալից և պատուհանով ցած իջավ:
Կինը հարցրեց.
-Պատրաստվու՞մ ես ոստիկանությանը դիմել:
-Ոչ, -պատասխանեց Նասրեդինը, -մինչ գողերը մեր տանն են և գողանում են մեր ունեցվածքը, ես կգողանամ այն պարկերը, որոնք թողել են դրսում:

Ապտակը

Մի օր Նասրեդինը գնում էր աշխատանքի և չգիտես որտեղից մի տղամարդ մոտեցավ և  ապտակեց նրա դեմքին: Նասրեդինը զարմացած նայեց տղամարդուն: Տղամարդը նույնպես հայացք նետեց և հասկացավ, որ սխալմամբ ուրիշ մարդու է ապտակել, շփոթությունից կարմրեց և արագորեն ներողություն հայցեց: Նասրեդինը նրան տարավ դատարան: Գործը դատավորին ներայացնելուց հետո, դատավորը կատարեց իր որոշումը:

-Առաջարկում եմ, որպեսզի հայցվորը ապտակի մեղադրյալի դեմքին:

Նասրեդինը մերժեց դատավորի առաջարկը, իսկ դատավորը կորցնելով իր համբերությունը Նասրեդինի հանդեպ, փոխեց դատավճիռը:

-Ես առաջարկում եմ մեղադրյալին քսան դոլլար վճարել տուժածին:

Նասրեդինը ընդունեց առաջարկը, բայց մեղադրյալը ասաց, որ պետք է գնա տուն, վերցնի փողը և բերի: Մեկ ու կես ժամ էր անցել, մեղադրյալը դեռ չէր վերադարձել: Նասրեդինը այլևս չէր կարող սպասել: Նա մոտեցավ դատավորին, ապտակեց և ասաց.

-Ես ուշանում եմ և պետք է գնամ: Խնդրում եմ վերցրեք այս քսան դոլլարը իմ կողմից:

Գողը

Մի գիշեր Նասրեդի տուն գող ներխուժեց և սկսեց իրերը գողանալ, դնել պարկի մեջ: Նասրեդինը միացավ նրան և ևս մի քանի բան ավելացրեց: Գողը զարմացած պտտվեց Նասրեդինի կողմը և հարցրեց.

-Ի՞նչ ես անում:

-Դե, -պատասխանեց Նասրեդինը,- մտածեցի տեղափոխվում ենք, դրա համար էլ սկսեցի օգնել քեզ հավաքել իրերը:

Թարգմանությունը՝ Ժորա Ավետիսյանի:

http://www.rodneyohebsion.com/mulla-nasrudin.htm

Անծանոթ գյուղը Արգենտինայում

 Էպեկուենըորը գտնվում է  Բուենոս Այրեսի (Արգենտինահարավարևմուտքից  549 կմ հեռավորության վրա   մի ժամանակ եղել  է  աղային  լճին մոտ գտնվող  մի գյուղ: Այն անսպասելի կործանվեց 1985 թնոյեմբերիներբ գյուղի լիճը հունից դուրս եկավ և հանկարծակի ջրի տակ անցկացրեց գյուղը: Տեղաբնակները  և զբոսաշրջիկները ստիպված էին հեռանալ և մի քանի օր անց իրենց տները և կառույցները գրեթե տաս մետր խորությամբ հայտնվել էրին աղի լճի տակ:
Հիմաերեսուն տարի անցգյուղը կրկին Արգենտինայի ամենազբոսաշրջային  վայրերից մեկն էՋուրը գոլորշիացելէ և նախկին բնիկները կարողն են քայլել իրենց գյուղի ավերակների միջովԱյն նման է տեսարանի՝զոմբի ապոկալիպսիս ֆիլմից :

Պարսկական առակներ

Պայուսակս կորել է

Մի օր Նասրեդինը մտավ մի գյուղ և վճռականորեն ասաց.

-Պայուսակս կորել է, եթե դուք չգտնեք այն, ապա կիմանաք, թե ինչ պատահեց անցյալ անգամ, երբ կորցրեցի պայուսակս:

Գյուղացիները բավականին վախեցան և սկսեցին խելագարի պես փնտրել: Մի քանի րոպե անց մի տղամարդ գտավ պայուսակն ու բերեց, տվեց Նասրեդինին:

Հետաքրքրությունից ելնելով՝ փնտրողներից մեկը Նասրեդինին հարցրեց.

-Ի՞նչ կանեիր, եթե չգտնեինք պայուսակը:

Նասրեդինը պատասխանեց.

-Կգնեի նորը:

Պատիժը

Նասրեդինը որդուն ուղարկեց աղբյուրից ջուր բերելու: Մինչ տղայի գնալը՝ նա ապտակեց և գոռաց նրա վրա.

-Զգույշ եղի՛ր, չկոտրես կուժը:

Տղան սկսեց լաց լինել, մի մարդ նկատեց և հարցրեց.

-Ինչու՞ խփեցիր նրան: Նա ոչ մի սխալ բան չէր արել:

Նասրեդինը պատասխանեց.

-Ավելի լավ է նրան հիմա խփեմ, քան հետո, որովհետև, եթե նա ջարդի կուժը, ապա շատ ուշ կլինի:

Հաշիվը

Մի ճամփորդող կայսր ռեստորանատեր Նասրեդինի քաղաքում էր և ոչխարի մսով ապուր կերավ Նասրեդինի ռեստորանում: Երբ կայսրը ավարտեց ճաշը, Նասրեդինին հարցրեց.

-Ինչքա՞ն պետք է վճարեմ:

-Հիսուն դոլլար, -վստահորեն պատասխանեց Նասրեդինը:

-Զարմացած եմ այդպիսի մեծ հաշիվ լսելուց, -ասաց կայսրը, -այն շատ թանկ է: Ոչխարները հազվագյու՞տ են քաղաքի այս մասում:

-Իրականում ոչ, -պատասքանեց Նասրեդինը, -այն, ինչն իրոք հազվագյուտ է այստեղ՝ կայսրերի այցելությունն է:

Նասրեդինը այցելում է գերեզմանոց

Նասրեդինը գերեզմանոցում նստած գերեզմանաքարի մոտ` ողբում և աղմկում էր.

-Ինչու՞ պետք է նա ինձ այսքան շուտ լքեր:

Մի տղամարդ նկատեց, որ Նասրեդինը լաց է լինում և ցանկացավ հանգստացնել նրան.

-Սա քո՞ որդու գերեզմանաքարն է, որ այդքան լաց ես լինում:

Նասրեդինը պատասխանեց.

-Ոչ, սա իմ կնոջ առաջին ամուսնու գերեզմանաքարն է: Նա այն մարդն է, ով մահացել է և թողել ինձ այն կնոջը, ով իմ կյանքը դժոխքի է վերածել:

Ճիշտ լեզուն

Մի տղամարդ մնացել էր գետի մեջ և բռնվել էր քարերից, որպեսզի հոսանքը հեռու չտանի: Նասրեդինը և ընկերը նկատեցին նրան, ընկերը վազեց նրա մոտ, երկարացրեց ձեռքը և ասաց.

-Տուր ինձ քո ձեռքը, որպեսզի կարողանամ օգնել:

Տղամարդը չտվեց ձեռքը: Նասրեդինը նրան հարցրեց.

-Ի՞նչ ես անում ապրելու համար:

-Հարկեր եմ հավաքում, -պատասխանեց նա:

-Ուրեմն վերցրու ձեռքս, -ասաց Նասրեդինը:

Նա վերջապես համաձայնվեց:

Հետո Նասրեդինը պտտվեց ընկերոջ կողմը և ասաց.

-Հարկ հավաքողները խոսում են «վերցնելու» լեզվով, այլ, ոչ թե «տալու»:

Գուշակիր՝ ի՞նչ ունեմ գրպանումս

Նասրեդինի ընկերոջ գրպանում մի ձու կար: Նա գնաց Նասրեդինի մոտ և ասաց.

-Եթե կարողանաս գուշակել, թե ինչ կա գրպանումս, քեզ նախաճաշի կհրավիրեմ: Երեք հուշում կտամ:

-Լավ,-ասաց Նասրեդինը, -տուր ինձ հուշումները.

Ընկերը ասաց.

-Մեջտեղը դեղին է, մնացածը սպիտակ և այն ձվի նման է:

Նասրեդինը պատասխանեց.

-Ի՞նչ-որ խմորեղեն է:

Կարո՞ղ եմ վերցնել լվացքիդ պարանը

Հարևանը հարցրեց.

-Նասրեդին, կարո՞ղ եմ վերցնել լվացքիդ պարանը:

Նասրեդինը պատասխանեց.

-Չեմ կարող հիմա, ալյուր է կախված:

-Ի՞նչ, դա անհեթեթություն է: Ո՞վ է լսել, որ ալյուրը կախեն պարանից:

-Նրանք, ովքեր չեն ցանկանում պարանը տալ ուրիշներին:

Հարևանի այգին

Նասրեդինը մի քանի հասած նարինջ նկատեց հարևանի այգում և ցանկացավ գողանալ: Սանդուղքը դրեց բաժանող պատի վրա և մինչև վերջ բարձրացավ՝ իր հետ վերցնելով սանդուղքը: Երբ նա նա սկսեց իջնել հարևանի այգի, լսեց հարևանի ձայնը.

-Ի՞նչ ես անում այստեղ:

Նասրեդինը հանգիստն պատասխանեց.

-Սանդուղքներ եմ վաճառում:

Հարևանը հանդիմանեց՝ ասելով.

-Ի՞նչ է, սա նման է սանդուղք վաճառելու վայրի:

Նասրեդինը պատասխանեց.

-Ինչ է, կարծու՞մ ես միայն մեկ տեղ կա սանդուղքները վաճառելու:

Կորած մատանին

Մի տղամարդ նկատեց, որ Նասրեդինը ուշադիր ինչ-որ բան էր փնտրում:

-Մոլլա,- հարցրեց նա, -ի՞նչ ես փնտրում:

-Այն մատանին եմ փնտրում, որ գցեցի,-պատասխանեց Նասրեդինը:

-Օ՜,-ասագ տղամարդը և սկսեց նրա հետ միասին փնտրել, -որտե՞ղ էիր կանգնած, երբ գցեցիր այն:

-Սենյակումս, -պատասխանեց Նասրեդինը, -մահճակալիս դիմաց՝ մեկ քայլից ոչ ավելի:

-Սենյակու՞մդ, -հարգրեց տղամարդը, -այդ դեպքում ինչու՞ ես այն փնտրում դռանդ արջև:

-Որովհետև, -պատասխանեց Նասրեդինը, -այստեղ ավելի լուսավոր է:

Հպարտ ծնող Նասրեդինը

Նասրեդինը և ընկերը նայում էին Նասրեդինի երեխաներին: Ընկերը Նասրեդինի երիտասարդ տղային հարցրեց.

-Ի՞նչ է դիլետանտը:

Որդին պատասխանեց.

-Դա խոտ է, որը օգտագործվում որպես համեմունք:

Նասրեդինը ուրախացած պտտվեց ընկերոջ կողմը և ասաց.

-Լսեցի՞ր: Ինչ խելացի տղա ունեմ, ինչպես իր հայրը: Նա ինքնուրույն հորինեց պատասխանը:

Անծանոթի խնդրանքը

Մի օր, Նասրեդինը վերանորոգում էր իր տան տանիքը, և հանկարծ մի անծանոթ թակեց տան դուռը:

-Ի՞նչ ես ուզում,- Նասրեդինը գոռաց տան կտուրից:

-Ներքև իջիր, որպեսզի կարողանամ քեզ ասել, -պատասխանեց անծանոթը:

Նասրեդինը բարկացած իջավ սանդուղքով:

-Բարի, -Նասրդեինը թափահարեց անծանոթին, -ի՞նչ կարևոր բան ունես ասելու:

-Կարո՞ղ ես փող նվիրել այս աղքատ ծեր մարդուն, -հարցրեց անծանոթը:

Նասրեդինը սկսեց բարձրանալ սանդուղքով: Նա շրջվեց դեպի ծեր մարդը և ասաց.            -Հետևիր ինձ մինչև կտուր:

Անծանոթը բարձրացավ և, երբ նրանք հասան կտուրին, Նասրեդինը պտտվեց նրա կողմը և ասաց.

-Ոչ,ոչինչ էլ չեմ տա: Հիմա հեռացիր կտուրիցս:

Լսե՞լ ես նորությունը

Նասրեդինի ծանոթներից մի քանիսը ցանկանում էին, որ Նասրեդինը մորթի իր ամենամեծ այծին և իրենց հրավիրի ճաշելու: Մի օր նրանք Նասրեդինին ասացին.

-Լսե՞լ ես նորությունը:

-Ոչ, ի՞նչ է եղել, -հարցրեց Նասրեդինը:

-Վաղը աշխարհի վերջն է, -պատասխանեց ընկերը:

Դա լսելուց հետո Նասրեդինը բոլորին  երեկոյան ընթրիքի հրավիրեց՝ այծի միսը ուտելու: Նրանք եկան Նասրեդինի տուն և կերան այծի միսը, բայց ավարտելուց հետոնրանք պարզեցին, որ Նասրեդինը վերցրել է բոլորի բաճկոնները, որպեսզի կրակ վառի:  Նրանք սկսեցին բողոքել՝ բարկությամբ, բայց Նասրեդինը ընդհատեց և ասաց.

-Չեք հիշու՞մ, որ վաղը աշխարհի վերջն է: Ի՞նչ տարբերություն՝ ունեք բաճկոններ, թե՞ ոչ:

Դրանք պարզապես շորերս էին

Նասրեդինի կինը մի ուժեղ ձայն լսեց կողքի սենյակից: Նա գնաց ստուգելու և ամուսնուն տեսավ գետնին:

-Ի՞նչ է պատահել, -լաց լինելով հարցրեց նա:

-Շորերս ընկան, -պատասխանեց Նասրեդինը:

-Բայց ինչպե՞ս կարող էին քո շորերը նման բարձր ձայն հանել, -հարցերց կինը:

-Որովհետև դրանք հագիս էին, -պատասխանեց Նասրեդինը:

Հիանալի՞ տուն

Նասրեդինը զննում էր այն տունը, որը ցանկանում էր գնել: Տան կողքի հարևանը նկատեց, քայլեց դեպի Նասրեդինը և սկսեց պատմել նրան, թե ինչ հիանալի տուն է: Երբ նա ավարտեց, Նասրեդինը ասաց.

-Լավ, ինչ որ ասում ես, հնարավոր է, որ ճիշտ լինի, բայց մի թերություն կա, որ անուշադրության մատնեցիր:

-Ո՞րն է:

-Մեծ քթով հարևանը:

Ճիշտ ես

Դատավոր Նասրեդինը լսում էր մի դատավարություն: Իր կողքի հայցվորին լսելուց հետո Նասրեդինը ասաց.

-Ճիշտ ես:

Հետո, պաշտպանյալը ներկայացրեց իր ապացույցը, Նասրեդինը կրկին ասաց.

-Ճիշտ ես:

Նասրեդինի կինը ուշադիր լսում էր դատավարությունը և ասաց.

-Դա անիմաստ է, ինչպես կարող է և՛ պաշտպանյալը, և՛ հայցվորը ճիշտ լինել:

-Գիտե՞ս ինչ,- պատասխանեց Նասրեդինը, -դու էլ ես ճիշտ:

Թարգմանությունը՝ Ժորա Ավետիսյանի

Աղբյուր՝ http://www.rodneyohebsion.com/mulla-nasrudin.htm

Մոլլայի իմաստությունը

Ժամանակին մի մոլլա կար, մի իմաստուն ուսուցիչ, անունը` Նասրեդին խոջա:

Բոլորը` թափառականներից մինչև թագավորներ, ձգտում էին մոլլայի ուսմունքին, պնդելով, որ նա իմաստունների իմաստունն է:

Ամառվա մի օր, Նասրեդինը թափառում էր Սպահանի փակ շուկայի միջով: Դա Նասրեդինի սիրելի զբաղմունքներից էր. ամենուրեք տեսնում էր մարդկանց, ում ճանաչում էր: Ոմանք նոր էին վերադարձել ճանապարհորդություններից, մյուսները ապրաքներ էին ծախում: Շուկան մի ընկերական ու հյուրընկալ տեղ էր:

Նա թափառում էր, երբ հանկարծ մի տղամարդկանց խմբի հանդիպեց, ովքեր վիճում էին: Նույնիսկ հեռավորությունից Նասրեդինը կարող էր լսել բարձր ձայները, բառերը թռչում էին այս ու այն կողմ: Բնական է, որ նրան հետաքրքրեց այդ գեղեցիկ օրվա վեճի պատճառը:

-Սալամ ,- ողջունեց տղամարդկանց՝ առաջ գնալով:

-Սալամ,- պատասխանեցին տղամարդիկ՝ չդադարեցնելով վիճել: Մոլլան տեսավ, որ նրանք ինչ-որ բան էին փոխանցում միմյանց:

-Ի՞նչ է դա,-հարցրեց մոլլան:

-Իմ կարծիքով՝ թանկարժեք քար է , — պատասխանեց մի տղամարդ:

-Ոչ, ոչ, դա նախազգուշացում է թշնամու կողմից ,- գոռաց մյուսը:

-Ամենևին ,- բեռնակիրը սկսեց լաց լինել , — այն պետք է, որ նվեր լինի Ալլահից:

Նասրեդինն ավելի մոտիկից զննեց առարկան, մինչ բեռնակիրը բացատրում էր.

-Ես զբոսնում էի անապատի մոտերքում, երբ այդ քարը գրավեց իմ ուշադրությունը: Ես քարը բերեցի այստեղ, որպեսզի իմաստուններին ցույց տամ, բայց ոչ ոք չիմացավ, թե ինչ է այն:

-Մի ՞գուցե դու կկարողանաս ասել, թե ինչ քար է սա,- հարցրեց տղամարդկանցից մեկը Նասրեդինին:

-Ահա, վերցրու,- ասացին մյուսները,-ասա մեզ՝ ի՞նչ է այն:

Նասրեդինը վերցրեց առարկան և ավելի մոտիկից ուսումնասիրեց: Քարը մետաղից և ապակուց պատրաստված փոքրիկ արկղ էր, ինչպես բոլոր արկղերը: Բայց ներսում տառեր կային, որոնք մատնանշում էին չորս ուղղություններ, իսկ կենտրոնում՝ փոքրիկ շարժվող ասեղ: Երբ նա արկղը թափահարեց, մի փոքրիկ ասեղ շարժվեց:

-Տե՛ս ,- ասաց բեռնակիրը ,- ասեղը շարժվում է, երբ այն թափահարում ես, բայց, միևնույնն է, ինչքան փորձում ես շարժել, այն միշտ վերադառնում է դեպի հյուսիս:

Մոլլան պտտեց արկղը: Նա այն բարձրացրեց դեպի երկինք, կրկին պտտեց, թափահարեց մի ձեռքով, հետո՝ երկուսով: Բայց ամեն անգամ, երբ նա նայում էր ներսը, դողացող ասեղը ցույց էր տալիս հյուսիսը. մեծ շուկայի՝ դեպի հեռու լեռների կողմը:

Մոլլան սկսեց շոյել իր մորուքը: Նա այդպես էր անում, երբ խորը մտածմունքների մեջ էր լինում: Նա լուռ էր երկար ժամանակ՝ մտածելով այդ կախարդական ասեղի շարժի մասին:

Շատերը սկսեցին հավաքվել նրա շուրջը.

—Ի՞նչ է դա:

—Մոլլան գիտի՞ պատասխանը:

-Ինչպե՞ս կարող է ասեղը միշտ իմանալ, թե որ կողմն է հյուսիսը:

Բոլորը հարցեր էին տալիս, շատերը վստահ էին, որ մոլլան կիմանա:

Հանկարծ մոլլան սկսեց արտասվել, նրա շագանակագույն աչքերը լցվեցին արցունքներով: Բոլորը զարմանքից բերանները բացել էին, բայց հենց բեռնակիրը մոտեցավ, որ սփոփի՝ մոլլան սկսեց քահ-քահ ծիծաղել:

-Ի՞նչ է կատարվում, — հարցրեց ինչ-որ մեկը, բայց մոլլան կրկին սկսեց լաց լինել:

-Ինչո՞վ կարող եմ օգնել ,- ասաց մեկ ուրիշը, բայց մինչև նախադասությունն ավարտելը, մոլլան կրկին սկսեց լաց լինել, իսկ հետո՝ ծիծաղել, հետո՝ լաց լինել:

Մյուսները թափահարում էին իրենց գլուխները: Նրանք չէին կարող պատկերացնել՝ ինչպես կարող է որևէ մեկը ծիծաղել և լաց լինել միաժամանակ: Դա նույնքան առեղծվածային էր, որքան ասեղը, բայց մոլլան շարունակում էր ծիծաղել ամբողջ սրտով, հետո ավելի ուժեղ լաց լինել՝ ծիծաղել, լաց լինել, ծիծաղել:

-Ինչու՞ ես լալիս , -հարցրին նրան:

-Ինչու՞ ես ծիծաղում, -հարցրեցին մյուսները:

-Անհար է լաց լինել և ծիծաղել միաժամանակ , -ասաց մեկ ուրիշը:

Արտասովոր դեպքի մասին լուրը տարածվեց քաղաքով մեկ , և ավելի շատ մարդիկ հավաքվեցին: Կանայք ծածկելով իրենց դեմքերը՝ վազում էին դեպի շուկա, երիտասարդ երեխաները աղաչում էին իրենց ուսուցիչներին ավարտել դպրոցական օրը, որպեսզի գնան և ականատես լինեն Նասրեդինի լաց լինելու և ծիծաղելու տեսարանին:

Վերջապես, մի երիտասարդ տղա, խղճալով մեծն մոլլային, գոռաց.

-Խնդրում եմ, օգնեք մոլլային:

Երբ Նասրեդինը լսեց երեխայի խոսքերը, հանկարծակի դադարեց լաց լինել և ծիծաղել:

-Թույլ տվեք բացատրել, -ասաց նա մեղմորեն:

Մարդիկ ավելի մոտեցան, որպեսզի լսեն:

-Ես լաց եմ լինում, -ասաց մոլլան ,- որովհետև ձեզանից ոչ ոք այս հսկայական ամբոխի մեջ այնքան խելացի չէ, որ իմանա, թե ինչ արկղ է սա: Սա փոքրիկ արկղ է աննշան ասեղով, բայց ավելի շատ իմաստություն ունի, քան բոլորդ միասին: Ես լալիս եմ, որովհետև ամաչում եմ ձեր տգիտությունից: Հասկանալի է, որ այդպիսի տգիտությունը ստիպեց ինձ լաց լինել:

Մարդիկ կախեցին իրենց գլուխները: Նույնիսկ երեխները ամաչեցին, նրանք հույս ունեին, որ իրենց մեծերը խելացի են: Հիմա հասկանում են, որ ոչ:

Բայց մարդկանցից մեկը, ով լավ էր ճանաչում մոլլային՝ սկսեց ժպտալ.

-Բայց, մոլլա, -ասաց նա ,-պատմիր մեզ, ինչու՞ էիր ծիծաղում և լաց լինում միաժամանակ:

Մոլլան մեկ առ մեկ նայեց իր շուրջը հավաքված մարդկանց, և ժպիտ սփռվեց նրա դեմքին: Եվս մեկ անգամ նա սկսեց ծիծաղել, իսկ մարդիկ քարացած նայում էին՝ շփոթված և զարմացած:

-Ես ծիծաղում եմ, որովհետև ինքս էլ չգիտեմ՝ ինչ արկղ է սա ,- ասաց նա: Ես ծիծաղում եմ, որովհետև նույնիսկ մեզանից ամենախելացիները դեռ հրաշքներ են գտնում այս աշխարհում:

Շուտով բոլոր մարդիկ լաց էին լինում և ծիծաղում՝ զարմացած իրենց ուսուցչի խորամիտ իմաստությունից և այս աշխարհի առեղծվածներից:

Թարգմանությունը՝ Ժորա Ավետիսյանի

Աղբյուր՝ http://www.uexpress.com/tell-me-a-story/2009/7/19/the-wisdom-of-the-mullah-a

Մոլլա Նասրեդինի առակներ

Քնա՞ծ ես

Նասրեդինն աչքերը փակ պառկած էր բազմոցին: Նրա փեսան եկավ և ասաց.
-Քնա՞ծ ես:
-Ինչո՞ւ ես հարցնում, -պատասխանեց Նասրեդինը:
-Մտածում էի, ինձ երեք հարյուր դոլար պարտքով չէիր տրամադրի՞ , -հարցրեց նա:
-Լավ, -ասաց Նասրեդինը, արի վերադառնանք առաջին հարցին՝ «քնա՞ծ ես»:

Պատասխանն է` «Այո, քնած եմ», հետևաբար՝ ինձ հանգիստ թող:

Երեք անգամ երկու

Երբ Նասրեդինն ուրիշ քաղաքում էր, մի տեղացի մարդ հարցրեց նրան՝ ինչի է հավասար երեք անգամ երկու:
-Չորս, — ասաց Նասրեդինը:
-Սխալ է,- ասաց տղամարդը ,- ճիշտ պատասխանն է վեց:
-Իրականում,- ասաց Նասրեդինը ,- ես սխալ չեմ: Այնտեղից, որտեղից ես եմ գալիս, օգտագործում են ուրիշ տեսակի մաթեմատիկա:

Թարգմանությունը՝ Ժորա Ավետիսյանի

Աղբյուր՝ http://www.rodneyohebsion.com/mulla-nasrudin.htm

Բաց թողնված ժամադրությունը

Մի փիլիսոփա Նասրեդինին հրավիրել էր գիտական քննարկման: Երբ օրը եկավ, փիլիսոփան գնաց Նասրեդինի տուն: Սակայն Նասրեդինը տանը չէր: Փիլիսոփան բարկացած հանեց մատիտն իր գրպանից, Նասրեդինի դռանը գրեց «տխմար» և հեռացավ:

Նասրեդինն ավելի ուշ վերադարձ տուն և տեսավ այն: Նա հասկացավ, որ բաց է թողել իր ժամադրությունը և գնաց փիլիսոփայի տուն:

-Ներիր ինձ , — ասաց Նասրեդինը, երբ հասավ այնտեղ: Ես լրիվ մոռացել էի մեր ժամադրության մասին: Բայց, երբ հասա տուն և տեսա, որ գրել ես քո անունն իմ դռան վրա, այստեղ եկա այնքան արագ, որքան հնարավոր է:

Թարգմանությունը՝ Ժորա Ավետիսյանի

Աղբյուր՝ http://www.rodneyohebsion.com/mulla-nasrudin.htm

Մոլլա Նասրեդինի առակներից (պարսկական առակներ)

Նասրեդինը քարոզում է

Մի օր Նասրեդինը որոշեց կրոնական քարոզչություն անել տղամարդկանց համար, բայց մտքին ոչինչ չէր գալիս:

Նա մտաբերեց և սկսեց քարոզել.

-Պարոնայք, -ասաց Նասրեդինը,- մենք պետք է դադարենք մեր կանանց թույլ տալ դիմահարդարվել: Դա անպատշաճ, անվայել, անբարո չարիք է և մեղսագործություն: Այն տղամարդը, ով թույլ է տալիս իր կնոջը դիմահարդարվել, պետք է ամաչի ինքն իրենից:

-Բայց մոլլա, -ասաց տղամարդկանցից մեկը,- քո կինը նույնպես դիմահարդարվում է:

-Այո, ճիշտ է, -պատասխանեց Նասրեդինը,- բայց ասեք, որ նա գեղեցիկ է, այնպես չէ՞:

Քո աչքերը կարմրած են
Նասրեդինը տանջվում էր աչքի ցավից և որոշեց գնալ բժշկի:

Բժիշկը զննեց նրան և ասաց.

-Քո աչքերը կարմրած են:

-Ցավու՞մ էլ են, -հարցրեց Նասրեդինը:

Նասրեդինը ելակ է առաջարկում ընկերոջը
Նասրեդինի ընկերը այցելության էր եկել:

-Օգտվիր այս ելակներից, -ասաց Նասրեդինը:

-Շնորհակալություն, -պատասխանեց ընկերը, -բայց արդեն հինգ հատ կերել եմ:

-Սովորաբար չեմ հաշվում, -ասաց Նասրեդինը, -բայց դու տասն ես կերել:

Հյուրը
Մի գիշեր Նասրեդինը դռան թակոց լսեց: Նա բացեց դուռը: Դռան դիմաց կանգնած տղամարդն ասաց.

-Մոլլա, կարո՞ղ ես օգնել եղբորդ, և ինձ ապաստան տալ այս գիշեր: Ես Աստծո եղբորորդին եմ:

-Օ, ճի՞շտ ես ասում, — հարցրեց Նասրեդինը:

-Այո, իհարկե, -պատասխանեց տղամարդը:

-Շատ բարի, -ասաց Նասրեդինը, -քո նման փառահեղ հյուրի համար ես պետք է միայն փառահեղ տեղ առաջարկեմ գիշերելու համար:

Նասրեդինը դուրս եկավ և փակեց դուռը, իսկ հետո շրջվելով տղամարդու կողմը՝ ասաց.

-Հետևիր ինձ:

Տղամարդը հետաքրքրությունից դրդված հետևեց նրան:

Հարյուրավոր մետրեր անցնելուց հետո՝ նրանք հասան տեղի մզկիթը:

Նասրեդինը շրջվեց տղամարդու կողմը և ասաց.

-Եվ ուրիշ ի՞նչ ավելի լավ տեղ կարող եմ առաջարկել գիշերելու, քան այստեղ՝ քո հորեղբոր տանը:

Հանդիպում
Մի օր Նասրեդինը գնաց մի հարուստ մարդու տուն՝ ժամադրության: Երբ նա մոտեցավ դռանը, նայեց պատուհանի կողմը և տեսավ տանտիրոջը ճաշելիս:

Նասրեդինը թակեց դուռը:

Հարուստի որդին բացեց դուռը:

-Ողջույն, — ասաց Նասրեդինը, — եկել եմ հորդ տեսնելու:

-Բարի, -պատասխանեց տղան,-հայրիկս դուրս է եկել և կվերադառնա մի քանի ժամից:

-Լավ,- ասաց Նասրեդինը,- բայց հայրիկիդ ասա, որ հաջորդ անգամ տնից դուրս գալուց չմոռանա գլուխը տանել պատուհանի մոտից:

Թարգմանությունը՝ Ժորա Ավետիսյանի

Աղբյուր՝ http://www.rodneyohebsion.com/mulla-nasrudin.htm

Քուռ գետ-«Վրաստանի գետեր» նախագիծ

892_1160_listado_largeՀայերեն Քուռ, վրացերեն Մտկվարի / թուրքերեն Kura/ Անդրկովկասում ամենամեծ գետն է, սկիզբ է առնում Թուրքիայում, Կիզիլ-Գայդուկիի լեռան արևելյան լանջից: Թափվում է Կասպից ծով Ադրբեջանի տարացքում: Երկարությունն 1515 մ. է, ավազանի մակերեսը՝ 188մ.: Վրաստանում է գտնվում գետի մոտ 400 կմ. հատվածը: Քուռ գետի ամենաերկար մասը գտնվում է Ադրբեջանում, այնտեղ նրա երկարությունը կազմում է 906 կմ: Գետի ավազանը ներառում է՝ Հայաստանի տարածքը ամբողջությամբ, Ադրբաջանի և Վրաստանի տարածքների մեծ մասը, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի տարածքի մեծ մասը: Քուռ գետի ավազանը կազմված է բազմազան լանդշաֆտներից, ինչը էապես ազդում է գետի ռեժիմի վրա: Քուռ գետը խառը սնուցվող գետ է: Այն սնվում է ձյան, անձրևի և ստորգետնյա ջրերով: Բնութագվում է գարնանային վարարումներով, իսկ ամռանը և ձմռանը գետի ջուրը պակասում է: Գարնանային վարարումները սկսվում են մարտ ամսվա առաջին կեսին, առավելագույնին է հասնում մայիսի սկզբին իսկ հունիսի վերջին վարարումները վերջանում են: Հուլիս-օգոստոս ամիսներին Քուռ գետի ջուրը պակասում է: Ջրհեղեղի ժամանակ Քուռ գետը շատ ուժեղ է վարարում, վերջին աղետալի ջրհեղեղը եղել է 1968 թվականին: Քուռ գետը ունի մեծ նշանակություն Վրաստանի և Ադրբեջանի տնտեսության մեջ: Քուռի և նրա վտակների ջրերով են ոռոգում Վրաստանի և Ադրբեջանի գյուղատնտեսական տարածքների մեծ մասը: Գետը նշանակալի ՀԷԿ ռեսուրս է հանդիսանում: