Ուսումնական վերլուծական և հետազոտական աշխատանք «Պատմություն» առարկայից
Այս աշխատանքում ներկայացված է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 10-րդ դասարանի աշակերտ Ավետիսյան Ժորայի ուսումնական, վերլուծական և հետազոտական աշխատանքը “Պատմություն” առարկայից: Որպես հետազոտության թեմա ընտրել եմ “Հունաստանը հելենիստական ժամանակաշրջանում”:
Բոլորն էլ գիտեն, որ Հունաստանը եղել է հելենիստական (ՀՀ-ում): Իմանալով Հայաստանի հանրապետությունում գտնվող -ի մասին կիմանան, որ այն եկել է հեթանոսական Հունաստանից, որը վերջերս սրբապղծվել էր: Հելենիստական ժամանակաշրջանում եղել է բազմաստվածություն և ամեն տարերք ունեցել է իր աստվածը:
Նպատակը
Ինձ համար նոր բացահայտումներ անել, ավելացնել գիտելիքներիս պաշարը և պետք կգա մասնագիտական կողմնորոշման համար: Եվ կիսամյակի գնահատականի փակում:
Կատարել հետազոտական աշխատանք հելենիստական ժամանակաշրջանի Հունաստանի մասինը, որի մասին գրեթե չի խոսվում այդքան շատ գոնե իմ իմանալով:
Մինչ անցելը աստվածների տարերքներին պատեմեմ, թե ինչպես է սկսել հունական բազմաստվածությունը: Այն սկսել է Ալեսքանդր Մակեդոնացու նվաճումերից հետո մոտավորապես մ.թ.ա. IV- մ.թ.ա. I դարերում: Այն զարգացրել հունական լեզուն և մշակույթը: Ենթադրում եմ, որ Մակեդոնացու ժամանակն էլ է ներառում:
Հելենիզմը եղել է Մեծ Հայքում (ներկայիս Հայաստանում) նաև Արտաշիսյան և Արշակունիների ժամանակ մինչև Տրդատ Գ-ն դարձավ Արշակունյաց արքայատոհմի թագավոր և 301 թ.-ին ընդունեց քրիստոնեությունը, բայց քրիստոնեություն դավանեցին մի քանի տասնամյակ հետո:
Քրոնոսը վստահ չէր, որ իշխանությունը ընդմիշտ կմնա իր ձեռքերում: Նա վախենում էր, որ իր զավակները կսպանեն իրեն, գահ բարձրանալու համար ինչպես վարվեց Քրոնոսը իր հոր՝ Ուրանոսի հետ: Նա ասում է Հռեային, որ բերի իր զավակներին: Երբ Հռեան բերեց նա անգթորեն կուլ տվեց հինգին՝ Պոսեյդոնին, Հադեսին, Հերային, Դեմետրային և Հեստիային, իսկ Հռեան սարսափեց իր երեխաների ճակատագրից: Հռեան չցանկացավ կորցնել իր վերջին զավակին և իր հոր՝ Ուրանոսի և մոր՝ Գեայի խորհրդով հեռացավ գնաց Կրետե կղզի: Որտեղ էլ մի քարանձավում ծնվեց Զևսը:
Զևս
Զևսը՝ հին հունական առասպելաբանությունումHYPERLINK “https://hy.wikipedia.org/wiki/%D4%B6%D6%87%D5%BD” երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալն է (հայկականում՝ Արամազդ, հռոմեականում՝ Յուպիտեր, եգիպտականում՝ Ռա և այլն):
Զևսը մեծանում է Կրետե կղզում նրա կերակրում էին աստվածային Ամալթեա այծի կաթով, մեղուները Զևսի համար մեղր էին բերում Դիկտե լեռան լանջերից, իսկ կրետները բզում էին երբ Զևսը լացում էր, որպեսզի Քրոնոսը չլսի լացի ձայնը և Զևսին էլ չուտի անխնա: Զևսը մեծացավ և ըմբոստացավ իր հոր՝ Քրոնոսի դեմ և նրան տապալելուց հետո կրկին լույս աշխարհ բերեց կլանած երեխաներին: Աշխարհի տիրապետությունը նվաճելու համար նա դուրս եկավ Քրոնոսի և տիտանների դեմ:
Օլիմպոս
Օլիմպոս լեռան վրա իշխում էին հունական աստվածները՝ Զևսը, իր որդին՝ Ապոլլոնը, իր դստրերը՝ Արտեմիսը, Աֆրոդիտեն և հզոր դուստր Աթենասը և այլ աստվածներ: Օլիմպոսից բարձր լայնորեն տարածվում է կապտավուն, անհուն երկինքը, որից ոսկեղեն լույս է շուղում և Զևսի թագավորության մեջ ոչ ձյուն է գալիս, ոչ էլ անձրև: Աստվածները նույնպես գիտեն ինչ է վիշտը և վաղանցուկ է: Այնտեղ գործում են օրենքներ, որ ոչ միայն պահում է Զևսը, այլ իր գահի կողքը կանգնած Թեմիսը: Նա հրավիրում է աստվածներին հավաք է անում: Զևսը աշխարհում կարգ ու կանոն է հաստատում և մարդկանց վրա վիշտ ու երջանկություն է սփռում: Եվ այսպես լուսավոր աստվածների բազմությամբ շրջապատված Օլիմպոսի վրա իշխում է մարդկանց ու աստվածների արքա Զևսը՝ կարգ ու արդարություն պահպանելով բովանդակ աշխարհում: Օլիմպոսը ներկայումս ամենաբարձր լեռն է Հունաստանում և երկրորդը Բալկաններում:
Պոսեյդոն
Հին Հունաստանում եղել են ջրային աստվածներ՝ Ամփիտրիտե, Կետոն, Գլավկոսը, Նայադները, Ներեուհիները, Ներեոսը, Օվկիանոսուհիները, Օվկիանոսը, Օփիոնը, Փորկիսը, Պոնտոսը, Պոսեյոնը, Պրոտեոսը, Տեթիսը, Թետիսը և Տրիտոնը: Եվ Պոսեյդոնը նրանցից մեկն էր:
Պոսեյդոնը՝ աստվածն է (հայկականում՝ Ծովինար ջրի,ծովի և անձրևի աստվածուհին, հռոմեականում՝ Նեպտուն): Նա Զևսի և Հադեսի եղբայրն էր:
Ծովի հորձանուտի խորքում կանգնած է երկրասասան մեծն Պոսեյդոնի զարմանահրաշ պալատը: Նրա զենքը եռաժանին էր: Բոլորը ենթարկվում էին Պոսեյդոնին ամեն մի շարժմանը թեկուզ եռաժանիյի: Նրա կին Ամփիտրիտեն էր: Ծովի աստվածների բազմությունը շրջապատում էր Պոսեյդոնին՝ հնազանդվելով նրա կամքին: Նույնիսկ իր գեղեցկությամբ Զևսին չզիջող Պոսեյդոնը սրաթռիչ սուրում է անծայրածիր ծովի վրայով:
Հադես կամ իմ չսիրել անունը Աիդ
Հադեսը՝ ստորերկրյա աշխարհի մասնավորապես դժողքի աստվածն է (հայկականում՝ Սպանդարամետ, հռոմեականում՝ Պլուտոն): Նրա կին Պերսեֆոնեն էր:
Նրա թագավորությունը լի էր խավարով ու սարսափներով: Այնտեղով են հոսում մութ գետերը: Այնտեղով է նաև հոսում սրբազան գետ՝ Ստիքսը: Անողորմ, զառամյալ Քարոնը մեռածների հոգիներն էր տեղափոխում: Հենց այդ թագավորության մեջ ուր չէին հոսում երկրային կյանքի ոչ լույս, ոչ թախիծ, ոչ էլ հրճվանք թագավորում է Զևսի և Պոսեյդոնի եղբայր Հադեսը:
Եվ այսպիսով երեք եղբայր գլխավորում էին ողջ հունական աշխարհը Հադեսը ստորերկրյա աշխարհը, Պոսեյդոնը ջրային աշխարհը, իսկ Զևսը երկիրը: Կարելի է ասել, որ ամեն ինչ իրենցով էին արել, իրենց հոր մահից հետո: Ես այնքան էլ չեմ պատկերացնում և չեմ հավատում, թե ինչպես էր Հադեսը իշխել ստորերկրյա աշխարհը, իսկ Պոսեյդոնը ծովերի աշխարհը: Հիմա նույնիսկ ֆիլմներ են նկարահանվում Պոսեյդոն անունով և բրենդային ապրանքներ են արտադրվում Զևսի անունով: Շատ հետաքրքիր է, որ հունական և ոչ միայն աշխարհը փոխվել է: Ես ինձ անգամ չեմ կարող պատկերացնել էպոսը իրական է թե չէ, ուր մնաց հավատամ ստորերկրյա կամ ջրային աշխարհներին:
Հերա
Զևսը շատ կանայք է ունեցել՝ Լետո, Հերա, Մայա և այլոք: Բայց իր վերջին կինը եղել է Հերան:
Հերան՝ ընտանիքի հովանավոր, մայրության աստվածուհի կամ դիցուհի (հայկականում՝ Անահիտ, հռոմեականում՝ Յունոնա, եգիպտականում՝ Իսիդա)։ Նա ամուսիններին բազմաքանակ ժառանգներ էր ուղարկում և մայրերին մաղթում էր՝ երկունքի ժամանակ: Երբ երեխաները Քրոնոսի բերանից թափվեցին Հռեան Հերային տարավ երկրի ծայրը ալեհեր Օվկիանոսի մոտ, ով ջրի աստվածներից մեկն էր Պոսեյդոնի հետ միասին, բայց ոչ բարձր Պոսեյդոնից: Հերան նույնպես իշխում է հսկա Օլիմպոսում: Նա էլ ինչպես իր ամուսինը, տիրում էր որոտներին ու շանթերին, նրա խոսքով անձրև էր պատվում երկնքին: Ամենազորը Հերան էր և չկար նրա նման հզոր աստվածուհի:
Իո
Զևսը հաճախ էր վիրավորում Հերային, իսկ հետո այնպես պատահեց, որ Զևսը սիրահարվեց Իոյին և Հերայի աչքերից թաքցնելու համար նրան՝ Իոյին կով դարձրեց: Վերջի վերջո տառապանքներից հետո Զևսը իր մոտ է կանչում Հերմեսին ու հրամայում փախցնել Իո կովին:
Փաստորեն Հերան ուներ գրեթե հավասար իշխանություն ինչքան-որ Զևսը, բայց Զևսից ցածր էր: Իոն ինձ համար բացահայտում էր և հետաքրքիր բացահայտում: Եվ նույնքան ծիծաղելի էր, որ Զևսը Իոյին ցույց տալուց խոսափելու համար նրան դարձրեց կով: Ես վստահ եմ ովքեր բազմակողմանի զարգացած են այս փաստը իրենց կհետաքրքրի, եթե ինչ-որ չափով գիտեն հունական դիցաբանություն:
Եվ այսպիսով հիմա հերթն է պատմեմ Զևսի և Հերայի, Զևսի և Լետոյի, Զևսի և Մայայի և Զևսի մյուս կանանց և երխաների մասին ովքեր նույնպես աստվածներ էին:
Սկսեմ Զևսի և Լետոյի երեխաներից: Նրանք ունեին մեկ ուստր և մեկ դուստր: Նրանք էին՝ Ապոլոնը և Արտեմիսը: Եթե հետաքրքրված եք Հին աշխարհի յոթ հրաշալիքներով ապա կիմանաք որ հրաշալիքներից մեկը Արտեմիսի տաճարն է: Որ այրվել է: Այրողի անունը ես չգիտեմ, բայց ըստ պատմության նա ցանկացել է այրել տաճարը, որպեսզի անմահանա պատմության մեջ:
Ապոլոն
Լույսի աստված ոսկեգանգուր Ապոլոնը ծնվել է Դելոս կղզում։ Նրա մայրը՝ Լետոն, հալածված Հերայի ցասումից, ոչ մի տեղ չեր կարող ապաստան գտնել։ Հետապնդվելով Հերայի ուղարկած Պիթոն հրեշից՝ նա թափառեց աշխարհով մեկ և վերջապես, թաքնվեց Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալքիների վրա։
Ապոլոնը՝ լույսի աստվածն է (հայկականում՝Տիր, հռոմեականում՝Ապոլո): Գարնանն ու ամռանը անտառապատ Հելիկոնի լանջերին, այնտեղ, որտեղ կարկաչում են խորհրդավոր սրբազան աղբյուր Հիպոկրենեի ջրերը, բարձրաբերձ Պառնասում, Կաստալյան աղբյուրի վճիտ ջրերի մոտ, Ապոլոնը խմբապար է բռնում ինը մուսաների հետ: Ապոլոնը նաև Արևի աստվածն է:
Արտեմիս
Արտեմիսը լինելով Ապոլոնի քույրը նույնպես ծնվել է Դելոս կղզում, ինչը հասարակ տրամաբանություն է, նրանք երկվորյակն էին: Քանի, որ այն ժամանակ կարող էին քույրը և եղբայրը ամուսնանալ նրանց իրար մոտեցրել էր սերը:
Արտեմիսը՝ որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին էր։ Նաև Լուսնի աստվածուհին էր (հռոմեականում՝Դիանա): Արտեմիսը Տրոյական պատերազմում ունեցել է բավականին մեծ դերակատարություն։ Իր մոր և եղբոր նման, որոնց Տրոյայում լայնորեն պաշտում էին, Արտեմիսը տրոյացիների կողմից էր։
Բանից դուրս եկավ, որ իրենք արև և լուսնի աստվածներն են: Տրոյական պատերազմի մասին ես անձամբ չգիտեմ, այն ուղակի պատճենված է: Իսկ ինչ վերաբերվում է նրանց սիրոն ասեմ, որ այն բնական էր այն ժամանակ, ինչու ոչ հիմա էլ կան աֆրիկյան, ասիական և այլ մայրցամաքային և աշխարհամասային երկրներում ապրող ցեղեր, որտեղ նույնպես ընդունված է քրոջ և եղբոր ամուսնությունը:
Աթենաս
Զևսի և Մետիսի սիրո արդյունքում ծնվել է Աթենասը:
Աթենասը՝ իմաստության դիցուհին է (հայկականում՝ Նանե, հռոմեականում՝ Միներվա):
Հերմես
Հերմեսն էլ Զևսի և Մայայի սիրո արդյունքն է: Հերմեսը ծնվեց Արկադիայում Կիլենե լեռան վրա: Ոչ ոք չի կարող գերազանցել իր ճարպկությամբ Հերմեսին, նույնիսկ գողության մեջ, որովհետև նա արտասովոր ճարպիկ գող էր: Նույնիսկ մի անգամ է Զևսի գայիսոնը, Պոսեյդոնի եռաժանին, Ապոլոնի ոսկե նետերը ու աղեղը, իսկ Արեսից սուրը:
Հերմեսը՝ խորամանկության և ճարպկության աստվածն է (հռոմեականում՝ Մերկուրի): Ասեմ, որ հռոմեական դիցարանում հաճախ կարող եք հանդիպել մոլորակների անուների իմ գիտելիքների համաձայն ութ մոլորակի անունով աստվածների կարող եք հանդիպել: Օրինակ՝ Նեպտուն, Վեներա, Պլուտոն, Մերկուրի և այլն:
Փաստորեն Զևսից ևս մեկ գլուխգործոց է դուրս եկել, բայց ոչ միայն Զևսից այլ նաև Մայայից ասեմ, որ Հերմեսը նրանց միակ որդին է և ընդհանրապես միակ երեխան է:
Եկավ բամազավակ Հերայի հերթը: Նա ունեցել է վեց երեխա Արես, Էրոս, Հիմենեվս, Հեփեստոտս և Հեբե: Ես վեցերորդի անունը չգիտեմ:
Արեսը՝ ռազմի աստվածն էր: Նաև փաստ է, որ Զևսը Օլիմպոսի աստվածներից ամենաշատը ատում էր հենց Արեսին: Պատճառը այն էր, որ նա արյունառուշտ էր: Այստեղից էլ հետևությունը, որ Արեսը ռազմի աստվածն է:
Հիմենևսը և Էրոս Աֆրոդիտեի օգնականներն էին իրենց սուրհանդակով:
Հեփեստոս
Հեփեստոսը՝կրակի ու դարբնության աստվածն էր։ Պատկերվում է տգեղ, ծեր և կաղ։ Ըստ դիցաբանության Հեփեստոսի ծննդյան ժամանակ Հերան, զայրանալով մանկան տգեղությունից և թուլ կազմությունից, նրան նետել է ծովը, սակայն նա փրկվում է ծովային աստվածների կողմից։
Աֆրոդիտե
Աֆրոդիտեն էլ Դիովնեի աղջիկն էր: Նախկինում նրա անունը Ափրոդիտե էր հայերենով, որովհետև չկար տառը, չնայած որ այդ ժամանակ չկաին հայերեն տառերը: Նրա անունը գրվել է Ափրոդիտե, որովհետև երբ Մ. Մաշտոցը ստեղծեց այուբենը չկաին և, օ, ֆ տառերը:
Աֆրոդիտեն՝ գեղեցկության և սիրո աստվածուհին: Այնպես են ներկայացրել իր մասին ասես, թե մերօրյա Մերլին Մոնրոն է կամ Վիկտորիա Սիքրեթի հրեշտակներից:
Իսկ այս ողջ ընդացքում Մեծ Հայքը հասցրեց ևս մեկ անգամ դառնալ ծովից ծով Տիգրան Մեծի օրոք (Ք.ա. 95-55 թթ.): Նույնիսկ նրա դեմքով մետաղադրամներ են եղել, որոնք հիմա չկան: Ավելի ճիշտ կան, բայց չեն օգտագործվում: Ես եղել եմ Պատմության թանգարանում, բայց չեմ հիշում թե այնտեղ կաին այդ մետաղադրամը հավանաբար հենց այդտեղ պետք է լինի:
Ամփոփում
Կարծես, թե ոչ մի հոգս չունեին աստվածները իրենց համար Օլիմպոսին թառած մանավանդ Զևսը: Մերօրյա շատ պատանիներ նման են նրանց ուղակի իրենք, ոչ ունեն ծառաներ և լեռան վրա են ապրում մերօրյա հերոսները չունեն այդ հնարավորությունները և նույնիսկ ալարում են իրենց համար ինչ-որ բան անել: Մեկ-մեկ ես էլ եմ նմանվում նրանց: Իսկ եթե մեր ժամանակներում քույր և եղբայր ամուսնանաին դեռահասների մի մասը կկիսվեին իրենց վրդովմունքուվ իրենց սոց էջում: Իսկ Իոն ներկայիս կովերից էլ վատն է ոչինչ չէր անում միայն տառապանք էր բերում Հերային: Իսկ ներկայիս կովերը տալիս են կաթ, որից կարելի է ստանալ՝ պանիր, մածուն, պատրաստել սպաս և այլ օգտակար և վնասակար բաներ: Ասեմ, որ Հերան էլ բարի պտուղը չէր, որովհետև իր երեխային ծովն էր նետել և իմ կարծիքով Զևսի դավաճանությունը Իոյի հետ շատ տեղին էր: Իսկ ինչ վերաբերվում է Աֆրոդիտեին այն ժամանակվա գեղեցկությունը համեմատած մերօրյա գեղեցկության հետ քչերը ունեն այդ բնական գեղեցկությունը: Ես գոհ եմ իմ աշխատանքից և հուսվ եմ, որ կարդացողն էլ է գոհ:
Աղբյուրներ՝
Ն. Ա. Կուն՝ Հին Հունաստանի Լեգենդներ ու Առասպելներ
Սոնա Բեզիրագանյանի և Նանե Սարգսյանի նյութից:
https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A5%D5%AC%D5%AC%D5%A5%D5%B6%D5%AB%D5%A6%D5%B4%D5%AB_%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6
https://en.wikipedia.org/wiki/Hellenistic_Greece
https://en.wikipedia.org/wiki/Mount_Olympus
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%B8%D5%BD%D5%A5%D5%B5%D5%A4%D5%B8%D5%B6
https://en.wikipedia.org/wiki/Zeus
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%BF%D5%A5%D5%B4%D5%AB%D5%BD